երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ու Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալը

Հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ու Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թաիրովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ Զազա Չխաիձեի հետ, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛:

Նշվում է, որ կողմերը քննարկել են համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը։

Բացի այդ՝մ տքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական համագործակցության զարգացման և այլ հարցերի շուրջ։

 

  • Կիսվել: