ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Համաշխարհային բանկը գնահատել է Թուրքիայում երկրաշարժերի վնասը

Համաշխարհային բանկը գնահատել է Թուրքիայում երկրաշարժերի վնասը

Համաշխարհային բանկը (ՀԲ) փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել է 34,2 մլրդ դոլար, այդ գումարը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած մամուլի հաղորդագրությունում։

Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու շատ ուժեղ երկրաշարժերը Թուրքիային պատճառեցին 34,2 միլիարդ դոլարի ուղղակի ֆիզիկական վնաս, որը համարժեք է 2021 թվականին երկրի ՀՆԱ-ի 4%-ին։

Աղետի հետեւանքների վերականգնումն ու վերացումը կարող է ավելի թանկ արժենալ Թուրքիային։

«Զեկույցում նաև նշվում է, որ վերականգնման և վերակառուցման արժեքը կլինի շատ ավելի բարձր, գուցե կրկնակի, և որ ՀՆԱ-ի կորուստները, որոնք կապված են տնտեսական խաթարման հետ, նույնպես կավելացնեն երկրաշարժերի վնասը», – բացատրում է կազմակերպությունը:

Շարունակվող հետցնցումները կարող են շտկել այս գնահատականը, նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: