ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել Եգիպտոսում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին». աղբյուր
ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել Եգիպտոսում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին»: Այս մասին AFP-ին հայտնել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Հուսան Բադրանը:
Նշվում է նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռևս չի հաստատել գագաթնաժողովին իր մասնակցությունը։
Հավելենք, որ Գազայի հատվածում պատերազմի ավարտի հարցով Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։


