ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ 13 պատանդ է սպանվել Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով
ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածների հետևանքով սպանվել են 13 պատանդներ, որոնք նախկինում գերեվարվել էին արմատականների կողմից։
Նշվում է, որ մահացածների թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։ Հստակեցվում է, որ Հյուսիսային Գազայի նահանգում վեց մարդ է զոհվել երկու տարբեր վայրերում, իսկ յոթը սպանվել են Գազայի նահանգում՝ երեք տարբեր վայրերում։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության ուժերը հոկտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվել են Գազայի հատվածի 750 թիրախների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածների թիրախում են եղել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները, ռազմական պահեստներն ու դիրքերը, ինչպես նաև խմբավորման բարձրաստիճան անդամների տները, որոնք, ըստ Իսրայելի, օգտագործվում են որպես հրամանատարական կենտրոններ: