ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածի կառավարումը հանձնել պաղեստինյան կոմիտեին և ազատ արձակել ողջ մնացած պատանդներին
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածի կառավարումը հանձնել պաղեստինյան կոմիտեին՝ պաղեստինցի տեխնոկրատներից կազմված անկախ իշխանությանը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը նաև համաձայնել է ազատ արձակել ողջ մնացած բոլոր իսրայելցի պատանդներին և հանձնել մահացածների մարմինները, ինչպես նաև պատրաստ է սկսել բանակցություններ։


