Համարժեք զինամթերք կկիրառենք Ուկրաինայում, եթե Կիևին ԱՄՆ-ն կասետային զենք մատակարարի. Շոյգու
Համարժեք զինամթերք կկիրառենք Ուկրաինայում, եթե Կիևին ԱՄՆ-ն կասետային զենք մատակարարի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ Մոսկվան կասետային զինամթերք ունի, այն կարող է կիրառել ՛՛առիթների համար՛՛: ՛՛Դրանք շատ ավելի արդյունավետ են, քան ամերիկյանները՛՛,-ասել է նախարարը։
Շոյգուն հավելել է, որ ՌԴ-ն միևնույն ժամանակ դեռևս ձեռնպահ է մնում ռազմական գործողություններում դրանց կիրառումից՝ հասկանալով, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել նման զինամթերքի կիրառումը խաղաղ բնակչության համար: