կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Համաձայնագիրը վերջ կդնի ծովային սահմանի շուրջ Իսրայելի ու Լիբանանի վեճին

Համաձայնագիրը վերջ կդնի ծովային սահմանի շուրջ Իսրայելի ու Լիբանանի վեճին

Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն ընդհանուր առմամբ համաձայվնել են ԱՄՆ-ի միջնորդությամբ առաջարկված գործարքին, որը թույլ կտա երկու երկրներին շահագործել Արևելյան Միջերկրականի գազի հանքավայրերը՝ վերջ դնելով ծովային սահմանի շուրջ տասնամյակների վեճին, թուլացնելով աճող ռազմական լարվածությունը և ապահովելով խիստ անհրաժեշտ նյութը:

՛՛Այս որոշումը կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, միլիարդներ կներդնի Իսրայելի տնտեսության մեջ և կապահովի մեր հյուսիսային սահմանի կայունությունը՛՛,-ասել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը:

Նշենք, որ սա երկու երկրների միջև սահմանագծման առաջին համաձայնագիրն է։

Թեև Լիբանանի ղեկավարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել գործարքի վերաբերյալ, սակայն նախագահ Միշել Աունն իր թվիթերյան էջում գրել է. ՛՛Առաջարկի վերջնական տարբերակը գոհացուցիչ է Լիբանանի համար, համապատասխանում է նրա պահանջներին և պահպանում է իր բնական հարստության իրավունքները՛՛:

  • Կիսվել: