Հակառակորդներն ամեն ինչ կանեն՝ Ռուսաստանում պառակտում մտցնելու համար. Պուտին
Աշնանային ընտրությունները Պետդումայում կանցնեն բարդ պայմաններում: Այսպես է կարծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ցանկանում եմ հիշեցնել, որ աշնանը կկայանան Պետդումայի պատգամավորների ընտրությունները, որոնցում առաջին անգամ կմասնակցեն մեր չորս պատմական, Ռուսաստանի հետ վերամիավորված տարածաշրջանների բնակիչները։ Մենք հասկանում ենք, որ ընտրությունները կանցնեն բարդ պայմաններում»,-նշել է նա:
Պուտինը նաև հավելել է. «Ռուսաստանի հակառակորդները կանեն ամեն ինչ՝ պառակտում մտցնելու և ռուսական հասարակությունն ապակայունացնելու համար։ Բոլոր նման փորձերը կկասեցվեն»:


