երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գրոսին մտահոգված է Զապորոժիեի ատոմակայանի անվտանգութամբ

Գրոսին մտահոգված է Զապորոժիեի ատոմակայանի անվտանգութամբ

Ապրիլի 4-ին պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի անջատումից հետո Զապորոժիեի ատոմակայանին իրական վտանգ է սպառնում: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. «Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը կորցրել է էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը»:

Նշենք, որ էլեկտրահաղորդման գծի անջատման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին շաբաթվա ընթացքում կազմակերպության փորձագետներն ամեն օր պայթյուններ են լսել ատոմակայանից տարբեր հեռավորությունների վրա:

Նշվում է, որ ռազմական հակամարտության ֆոնին «միջուկային անվտանգության ռիսկերը» պահպանվում են:

 

  • Կիսվել: