շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Գիտնականները հերքել են Հերոդոտոսի վարկածը հայերի բալկանյան ծագման մասին

Գիտնականները հերքել են Հերոդոտոսի վարկածը հայերի բալկանյան ծագման մասին

Գիտնականները հերքել են անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի վարկածն այն մասին, թե հայերի նախնիները բալկանյան ծագում ունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ American Journal of Human Genetics ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ գենետիկները կարդացել են 57 հայերի ԴՆԹ-ն՝ նրանց պոպուլյացիայի ժողովրդագրական պատմությունն ուսումնասիրելու նպատակով և հաստատել են դիտարկումներն այն մասին, որ ժամանակակից հայերին գենետիկորեն մոտ մարդիկ կովկասյան տարածաշրջանում ապրել են դեռ բրոնզի դարում: 

Հոդվածում նշվում է, որ հայերի պատմությունը վաղուց գրավել է հետազոտողների ուշադրությունը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք ունեն իրենց առաքելական եկեղեցին, այբուբենը և լեզուն, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղին: 

«Անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի հաղորդումների շնորհիվ՝ վարկած է առաջացել, որ հայերի նախնիները Կովկաս են տեղափոխվել Բալկաններից և մասնավորապես Թրակիայից։ Այդ վարկածը հետագայում մատնանշվեց որոշ լեզվաբանների կողմից: Այնուամենայնիվ, ժամանակակից ապացույցները ցույց են տալիս, որ գենետիկորեն նման բնակչություն այս տարածաշրջանում ապրել է առնվազն բրոնզե դարում: Ավելին, ժամանակակից հայերի նախնիների մի զգալի մասը, ըստ ամենայնի, բնակվել է Հայկական լեռնաշխարհում դեռ նեոլիթյան դարաշրջանում»,- ասված է հոդվածում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: