Գիշերվա ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ–ը ոչնչացրել է 25 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՊՆ
Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ոչնչացրել են 25 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում մարտական պատրաստության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մարզի, Վլադիմիրի, Բելգորոդի, Կուրսկի, Տուլայի, Ռյազանի, Ռոստովի, Վորոնեժի և Բրյանսկի մարզերի, ինչպես նաև Սև ծովի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։


