կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գիշերվա երկրաշարժից ամենաշատը տուժել է Քեսաբը, Սուրբ Աստվածածին եկեղեցին ավելի է վնասվել

Գիշերվա երկրաշարժից ամենաշատը տուժել է Քեսաբը, Սուրբ Աստվածածին եկեղեցին ավելի է վնասվել

Սիրիայի Արաբական Հանրապետության հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, փետրվարի 20-ի երկրաշարժի հետևանքով կրկին վնասներ է կրել: Այս մասին տեղեկանում է Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթում տեղ գտած հրապարակումից:

«Երկրաշարժերից ամենաշատը տուժել է Քեսաբը։ Ցնցումը ուժեղ էր։ Բնակչությունը լքել է իր բնակարանները՝ թաքնվելով ակումբում կամ մեքենաներում։

Փետրվարի 6-ի երկրաշարժից արդեն իսկ վնասված Սուրբ Աստվածածին եկեղեցին ավելի է վնասվել»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: