ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ղուրանը կամ որևէ այլ Սուրբ Գիրք այրելը վիրավորական և անհարգալի վերաբերմունք է․ ԵՄ-ն դատապարտող հայտարարություն է տարածել

Ղուրանը կամ որևէ այլ Սուրբ Գիրք այրելը վիրավորական և անհարգալի վերաբերմունք է․ ԵՄ-ն դատապարտող հայտարարություն է տարածել

Եվրոպական Միութունը դատապարտող հայտարարություն է տարածել Շվեդիայիում բողոքի գործողության ժամանակ Ղուրանի օրինակն այրելու կապակցությամբ։

«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Բաղդադում տեղի ունեցող իրադարձություններին՝ հանգստության և զսպվածության կոչ է անում։ Մենք դատապարտում ենք դիվանագիտական տարածքների դեմ հարձակումները.

ԵՄ-ն միանում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Շվեդիայում անհատի կողմից Ղուրանը այրելու վճռական մերժման հարցում: Այս արարքը ոչ մի կերպ չի արտացոլում Եվրամիության կարծիքը։Ղուրանը կամ որևէ այլ Սուրբ Գիրք այրելը վիրավորական և անհարգալի վերաբերմունք է և ակնհայտ սադրանքի մի գործողություն է: Ռասիզմի, այլատյացության ու դրա հետ կապված անհանդուրժողականության դրսևորումները տեղ չունեն Եվրոպայում։

Առավել ցավալի է, որ նման արարքն իրականացվեց մուսուլմանական կարևոր տոնի՝ Իդ ալ Ադհայի տոնին։Հիմա ժամանակն է միասին կանգնել փոխըմբռնման ու հարգանքի համար՝ կանխելու ցանկացած հետագա սրացում»,- ասված է ԵՄ արտաքին ծառայության տարածած հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: