կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ղրիմի զորավարժարանում զինապահեստ է այրվում

Ղրիմի զորավարժարանում զինապահեստ է այրվում

Ղրիմի արևելյան Կիրովսկի թաղամասում գտնվող զորավարժարանում (պոլիգոն) հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով արգելափակվել է Տավրիդա մայրուղին։ Այս մասին չորեքշաբթի օրն իր տելեգրամյան ալիքում գրել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Կիրովսկի շրջանի պոլիգոնում բռնկված հրդեհի պատճառով փակվել է Տավրիդա մայրուղին, ճանապարհային երթևեկության կարգը կհրապարակվի մոտ ժամանակներս»,- ասել է նա։

Աքսյոնովը նաև հավելել է, որ արտակարգ իրավիճակի պատճառով մոտ 2000 մարդու տարհանում է սպասվում։

«Կիրովսկի շրջանի պոլիգոնին հարող տարածքից ծրագրվում է չորս բնակավայրերի բնակիչների ժամանակավոր տարհանում. ավելի քան 2 հազար մարդ: Տեղակայվել է օպերատիվ շտաբ, տեղում աշխատում են բոլոր մասնագիտացված ծառայությունները», - նշել է նա։

Զորավարժարանում այրվում է զինամթերքի պահեստ։ Հրդեհից 5 կիլոմետր շառավղով տեղաբնակներն ասում են, որ վերջին 2 ժամվա ընթացքում պայթյունների ձայներ են լսում:

Սոցցանցերի օգտատերերը հայտնել են, որ զորավարժարան տարածքում պայթյուններ են լսվում, ու ենթադրել, որ հրդեհը կարող էր բռնկվել զինամթերքի պահեստի տարածքում։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա: Միջադեպի պատճառներն ու մանրամասները չեն հաղորդվում։

 

  • Կիսվել: