չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Ղրիմի հյուսիսում զորամասերից մեկի զինամթերքի պահեստում պայթյունի պատճառը դիվերսիան է. ՌԴ ՊՆ

Ղրիմի հյուսիսում զորամասերից մեկի զինամթերքի պահեստում պայթյունի պատճառը դիվերսիան է. ՌԴ ՊՆ

Ջանկոյսկում ռազմական նշանակության պահեստը տուժել է դիվերսիայի հետևանքով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Զինվորական գերատեսչությունում մանրամասնել են, որ վնաս է հասցվել նաև քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերի, էլեկտրակայանների, երկաթուղային գծին, բնակելի տների:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիվերսիայի հետևանքները վերացնելու համար»,- հավելել են ՌԴ ՊՆ-ից։

Ավելի վաղ Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկոյե բնակավայրում՝ զորամասերից մեկի զինամթերքի ժամանակավոր պահպանության փլուզված հարթակի տարածքում, հրդեհ էր բռնկվել, պայթել էր պահվող զինամթերքը:

  • Կիսվել: