երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ղրղզստանը 150 զինծառայող, 19 միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկա կուղարկվի Ղազախստան

Ղրղզստանը 150 զինծառայող, 19 միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկա կուղարկվի Ղազախստան

Ղրղզստանի խորհրդարանն ուրբաթ հավանության է արժանացրել զինծառայողներին՝ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստան ուղարկելու որոշումը:

Պատգամավորների կայացրած որոշման համաձայն՝ 150 զինծառայող կուղարկվի Ղազախստան, ինչպես նաև 19 միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկա:

Ղրղզական օրենսդրության համաձայն՝ զինծառայողներին արտասահման ուղարկելու մասին որոշումը դիտարկում է խորհրդարանը, որից հետո պատգամավորների որոշումը պետք է ստորագրի երկրի ղեկավարը: Երկրի օրենսդիր մարմինը որոշել էր տվյալ հարցը քննարկել հունվարի վեցին, սակայն քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը տեղափոխվել էր ուրբաթ:

  • Կիսվել: