երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

Ղրղզստան Բիշքեկում Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին Կումտորի գործով դատապարտել է 30 տարվա ազատազրկման։ Այս մասին գրել է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը։ Դատավճիռը կայացվել է մարտի 1-ին։

Հաշվի առնելով այլ գործերով պատիժները՝ շրջանային դատարանը որոշել է Բակիևին 30 տարով ազատազրկել խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք, որ Կուրմանբեկ Բակիևը ապրիլյան դեպքերի գործով գլխավոր մեղադրյալն է, երբ գնդակահարվել էին նրա իշխանությանը դեմ հանդես եկող ցուցարարները։

Ղրղզստանի Հանրապետության Գերագույն դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման, որը տարիքի պատճառով փոխարինվել է 30 տարվա ազատազրկմամբ։

  • Կիսվել: