շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ղրղզստանի նախագահը վավերացրել է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

Ղրղզստանի նախագահը վավերացրել է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովը վավերացրել է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը։

Պայմանագրի համաձայն՝ Մոսկվան և Բիշքեկը ստեղծում են հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ, որը կդառնա ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միասնական համակարգի անբաժանելի մասը։

Պայմանագրի գործողության ընթացքում Բիշքեկը հինգ հեկտար հողատարածք կտրամադրի Կանտի ռուսական ավիաբազայի հարեւանությամբ։

Կողմերն այս պայմանագիրը կնքել են Մոսկվայում 2022 թվականի օգոստոսի 16-ին։ Վլադիմիր Պուտինը վավերացման օրենքը ստորագրել է 2023 թվականի մայիսի 29-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: