շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան

Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան

Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հյուսիսղազախական EMC Agro ընկերությունը Երևան է ուղարկել առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը։

«Սա կարելի է անվանել մեծ իրադարձություն Ղազախստանի համար, քանի որ այս շուկան նոր է բացվում մեր առաջ։ Հայաստանն ու Վրաստանը պատրաստակամություն են հայտնել մեզնից ամսական գնել մինչև 400 տոննա միս», - նշում են արտադրողները։

Ընկերությունը դիտարկում է նաև Չինաստանի հետ համագործակցությունը։ Չինաստանի մսի ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք ամռանն այցելել են EMC Agro ընկերություն, ասել են, որ  շահագրգռված են տարեկան 20 000 տոննա խոզի միս ներկրելու հարցում։

  • Կիսվել: