երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ղազախստանը փակել է առեւտրային ներկայացուցչությունը Ռուսաստանում

Ղազախստանը փակել է առեւտրային ներկայացուցչությունը Ռուսաստանում

Ղազախստանը փակել է առեւտրային ներկայացուցչությունը Ռուսաստանում, երկրի կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի էտալոնային ստուգիչ բանկում։

«Ղազախստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. լուծարել Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության առեւտրի եւ ինտեգրացիայի նախարարության առեւտրային ներկայացուցչություն պետական հաստատությունը»,- նշվել է իրավանորմատիվային ակտերի պորտալում։

Մինչ այդ Ղազախստանի առեւտրի նախարարությունը «Բաց իրավանորմատիվային ակտեր» պորտալում հանրային քննարկման համար տեղադրել էր ՌԴ-ում առեւտրային ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին որոշման նախագիծը։

  • Կիսվել: