երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ղազախստանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Ղազախստանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Ղազախստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև հանդես է գալիս բոլոր հարցերը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու օգտին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան»,- նշված է Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունում։

  • Կիսվել: