Ղազախստանում ինտերնետը վերականգնվել է
Մոտ յոթ ժամ առաջ Ղազախստանի տարբեր շրջաններում անհետացած ինտերնետ կապը վերականգնվել է կեսգիշերին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նվում է, որ շարժական ինտերնետ կապ չկա, սակայն կապը վերականգնվել է տներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի ամբողջ տարածքում ինտերնետն անջատվել է, ԶԼՄ-ները հայտնում էին նաև հեռախոսակապի անջատման մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում մեկնարկած բողոքի սոցիալական ցույցերը երեկ երեկոյան տարածվել էին ողջ Ղազախստանով՝ ստանալով քաղաքական երանգ ու վերաճելով իրավապահների հետ բախումների: Ցուցարարները գրավել են մի շարք վարչական շենքեր, ինչպես նաև Ալմաթիի միջազգային օդանավակայանը:
Տեղի լրատվամիջոցները նաև հայտնել են, որ արտակարգ դրություն է սահմանվել ամբողջ երկրի տարածքում, իսկ Ալմաթիում ցուցարարները գրավել են նաև Ազգային անվտանգության կոմիտեի շենքը:
Նշենք, որ Ղազախստանի նախագահն արդեն դիմել է ՀԱՊԿ-ին: