չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ղազախստանում չեղարկվել է 25 ուղևորատար գնացքների շարժը

Ղազախստանում չեղարկվել է 25 ուղևորատար գնացքների շարժը

Ղազախստանում անկարգությունների և արտակարգ դրություն մտցնելու ֆոնին չեղարկվել է 25 մարդատար գնացքների շարժը։

Նշվում է, որ մոտ տասը գնացք չի գործում` երթևեկության խցանումների պատճառով, ուղևորները ժամանակավորապես տեղակայվել են հանգույցի կայարաններում՝ ապահովված սննդով ու ջրով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 5-ից չեղարկվել են գնացքների մեկնումները Ալմաթի, Նուր-Սուլթան, Ակտոբե, Մանգիստաու կայարաններից։ Տոմսերը վերադարձվում են ամբողջ արժեքով: «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերությունը երկրի բնակիչներին խորհուրդ է տալիս զերծ մնալ ճանապարհորդություններից, ավելացնում է հեռուստաալիքը։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

 
 

  • Կիսվել: