ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք են վնասել անկարգությունների ժամանակ

Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք են վնասել անկարգությունների ժամանակ

Ղազախստանում ավելի քան 150 բիզնես-օբյեկտ եւ 50-ից ավելի վարչական շենք Է վնասվել անկարգությունների ընթացքում:

 Հունվարի 12-ին այդ մասին հայտնել Է արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարար Կայիրբեկ Ուսկենբաեւը հանրապետության նոր կառավարության առաջին նիստում։
 
«Ակիմատների (տարբեր մակարդակի տեղական վարչակազմերի – ծանոթ. խմբ,) օպերատիվ տվյալներով՝ երկրի ութ տարածաշրջաններում վնասված են 53 պետական օբյեկտ եւ փոքր եւ միջին ձեռնարկչության 151 օբյեկտ: Վնասված օբյեկտների ստույգ քանակն ամեն օր ճշտվում են ակիմատների կողմից: (…) Բոլոր տարածաշրջաններում ստեղծված են պատճառված վնասի հետազոտման եւ գնահատման համապատասխան հանձնախմբեր»,- հայտնել Է նախարարը:
 
Ինչպես նշել Է նախարարն, ամենից շատ օբյեկտներ տուժել են Ալմաթիում՝ 166:
 
Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում սկսվեցին բողոքի ակիցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ:
 
Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության Է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Իշխանությունների տվյալներով՝ հանրապետությունում վերակնգնված Է սահմանադրական կարգը:
 
Հունվարի 11-ին Տոկաեւը հաստատել Է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորությամբ: Տոկաեւը նոր կառավարությանը հանձնարարել Է իրականացնել ընդգրկուն բարենորոգումներ, այդ թվում տնտեսական եւ բանկային հատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: