կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 15-ի

Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 15-ի

Ղազախստանի արեւելքում՝ Աբայի շրջանում, արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում են անտառային հրդեհները։

Այս մասին հայտնել է ոստիկանության մարզային վարչության մամուլի ծառայությունը։ «Աբայի շրջանի ոստիկանները որոնողական միջոցառումների ընթացքում հրդեհի մարման վայրից 50 կմ հեռավորության վրա հայտնաբերել են հունիսի 10-ին անհետ կորած Բեսկարագայի շրջանի Դոլոն գյուղի բնակիչ Սերգեյ Նիկոլաեւիչ Արխիպովի դին՝ առանց բռնի մահվան արտաքին նշանների»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այդպիսով, անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 15-ի:
 
Երկուշաբթի հաջողվել է հրդեհի մակերեսը 60 հազար հա-ից կրճատել մինչեւ 43 հազար հա: Ավելի վաղ հաղորդվել է, որ տարերքի զոհ է դարձել 14 մարդ, նրանք բոլորը պահեստազորի Նովոշուլբինսկի մասնաճյուղի աշխատակիցներ են։

  • Կիսվել: