շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ղազախստանում անօդաչու թռչող սարք է ընկել

Ղազախստանում անօդաչու թռչող սարք է ընկել

Արևմտյան Ղազախստանի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին գրում է տեղական «Մոյ Գոռոդ» կայքը։

Ոստիկանությունում հաստատել են տեղեկությունը:

Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներ հիշեցնող առարկաներ են հայտնաբերվել Ակժայիիկի շրջանում: Փաստի առթիվ իրականացվում է ստուգում:

«Օբյեկտը հայտնաբերվել է բնակավայրի տարածքից դուրս: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են», - մանրամասնել են ոստիկանությունից:

Նշվում է, որ սա մարզում անօդաչու սարքերի ընկնելու առաջին դեպքը չէ: Սակայն մինչ օրս երկրի պաշտպանության նախարարությունը չի հայտնել հետաքննության արդյունքների մասին:

  • Կիսվել: