ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ղարիբաշվիլին և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հրվ. Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությունը

Ղարիբաշվիլին և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հրվ. Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ. հանդիպմանը, ի թիվս այլնի, քննարկվել է նաև հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգությունը: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության տարածած անգլալեզու մամուլի հաղորդագրությունից:

«Իրակլի Ղարիբաշվիլին և Էրիկա Օլսոնը քննարկել են նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգային միջավայրը, Այս համատեքստում ընդգծվել է վարչապետի՝ հարավկովկասյան խաղաղ հարևանության նախաձեռնության կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև եվրաինտեգրման ուղղությամբ «Վրաստանի շոշափելի առաջընթացին»։

  • Կիսվել: