ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերմանիայի կանցլերը բանակցություններ է վարել Պուտինի և Զելենսկու հետ

Գերմանիայի կանցլերը բանակցություններ է վարել Պուտինի և Զելենսկու հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:

 
«Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կրկին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և տեղեկացվել դիվանագիտական լուծում գտնելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի ջանքերի ներկա վիճակի մասին։ Կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ է արել արագ դադարեցնել կրակը և բարելավել հումանիտար իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Պուտինի հետ զրույցից հետո Շոլցը զրուցել է Զելենսկու հետ։ Կանցլերին հայտնել են «ներկայիս իրավիճակի և բանակցային գործընթացի» վերաբերյալ Ուկրաինայի նախագահի գնահատականի մասին։

  • Կիսվել: