երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ

Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ

Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ: «Ռուսական կողմն իր դժգոհություններն է հայտնել «Հյուսիսային հոսք» գազատարների նկատմամբ դիվերսիաների հետաքննության մեջ Ռուսաստանին ներգրավելու մասին ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի ուղերձն անարձագանք թողնելու կապակցությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում: ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ չի ճանաչի հետաքննության արդյունքները, եթե դրանցում ներգրավված չլինի ռուսական կողմը: «Եթե ՌԴ փորձագետներին մերժեն հետաքննությանը մասնակցել, դա կնշանակի, որ վերոնշյալ երկրները թաքցնելու բան ունեն կամ փորձում են թաքցնել ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 
 
Դեռևս հոկտեմբերի 5-ին ՌԴ վարչապետն ուղերձ էր հղել Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի ղեկավարություններին՝ ՌԴ պատկան մարմիններին և «Գազպրոմ» ԲԲԸ-ին և այլ մասնագիտական կառույցներին «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների նկատմամբ տեղի ունեցած դիվերսիաների հետաքննության մեջ ներգրավելու մասին, որը համատեղ իրականացնում են Բեռլինը, Կոպենհագենն ու Ստոկհոլմը: 
 

  • Կիսվել: