ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերմանիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանից դիվանագետների վտարմանը

Գերմանիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանից դիվանագետների վտարմանը

Բեռլինը հանդես է գալիս Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգտին, ընդ որում՝ Գերմանիան նախատեսում է եվրոպացի գործընկերների հետ քննարկել Գերմանիայից, Լեհաստանից եւ Շվեդիայից մի քանի դիվանգետների վտարման Մոսկվայի որոշումը, Funke մեդիախմբի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:

«Ռուսաստանն ինքն է ընտրում, թե մնացյալ Եվրոպայի հետ ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ... Մենք միշտ շեշտել ենք, թե չենք ցանկանում, որ Ռուսաստանի հետ խոսակցության թելը կտրվի, եւ չնայած բոլոր դժվարություններին, ցանկանում ենք լավ, համենայնդեպս ողջամիտ հարաբերություններ»,- ասել է գերմանացի նախարարը:
 
Նա հավելել է, որ Ռուսաստանից դիվանագետների վտարումից հետո Գերմանիան հետագա քայլերը «շատ մանրակրկիտ» կքննարկի ԵՄ գործընկերների հետ:
 
Մաասը նաեւ «կարեւոր ազդանշան» է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը պատրաստվում է Ռուսաստանի հանդեպ մոտեցումը համաձայնեցնել եվրոպացի դաշնակիցների հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն անցանկալի անձ էր հայտարարել չթույլատրված ակցիաներին մասնակցած դիվանագետներին: Խոսքը Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի եւ Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների եւ Մոսկվայում Գերմանիայի դեսպանության դիվանագիտական աշխատակիցների մասին է: Նրանք շուտով երկիրը լքելու են:

  • Կիսվել: