շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գերմանիան և Հնդկաստանը մտադիր են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր կնքել. Շոլց

Գերմանիան և Հնդկաստանը մտադիր են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր կնքել. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը հայտարարել է, որ ինքը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մտադիր են համաձայնագիր կնքել Հնդկաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի շուրջ:
 
«Սա կարեւոր թեմա է, եւ ես անձամբ կմասնակցեմ դրան»,-ասել է Շոլցը Նյու Դելիում Մոդիի հետ հանդիպումից հետո:
ԵՄ-ն եւ Հնդկաստանն անցյալ տարի վերսկսել են ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ նպատակ ունենալով ավարտել բանակցությունները մինչեւ 2023 թվականի վերջ։
 
ԵՄ-ի համար Հնդկաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը կհամապատասխանի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ փոխգործակցության ընդլայնման ռազմավարությանը, որտեղ դաշինքը նպատակ ունի երկկողմ գործարքներ իրականացնել՝ ակնկալվող ավելի բարձր տնտեսական աճից օգտվելու համար: Համաձայնագիրը կարող է նաեւ հակակշիռ հանդիսանալ տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությանը։
 
Իր հերթին, Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանը եւ Գերմանիան մտադիր են իրացնել իրենց չօգտագործված ներուժն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում:
 
Շոլցը նաեւ մտադիր է համառորեն հասնել 5,2 միլիարդ ԱՄՆ դոլարի գործարքի՝ Հնդկաստանին վեց սովորական սուզանավ վաճառելու համար, չնայած ակնկալվում է, որ արեւմտյան ռազմարդյունաբերական տերության այս վերջին փորձը՝ Նյու Դելին զերծ պահել ռազմական տեխնիկայի ոլորտում Ռուսաստանից կախվածությունից, անհապաղ արդյունքների չի հանգեցնի։
 
Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի կանցլերն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Հնդկաստան։

  • Կիսվել: