կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Գազպրոմն» ու «SOCAR»-ը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

«Գազպրոմն» ու «SOCAR»-ը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Այսօր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում 2023-ի շրջանակներում աշխատանքային հանդիպում է կայացել «Գազպրոմ»-ի կառավարման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միլլերի և Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) նախագահ Ռովշան Նաջաֆի միջև, տեղեկացնում են «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են ընկերությունների փոխգործակցության արդիական հարցեր, մասնավորապես՝ գազամատակարարման ոլորտին վերաբերող, ինչպես նաև դիտարկել են գազի փոխադրման ոլորտում գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

  • Կիսվել: