ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Գազայում զոհերի թիվը հասել է 45 հազար 259-ի

Գազայում զոհերի թիվը հասել է 45 հազար 259-ի

Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամում զոհվել է 32, վիրավորվել՝ 54 պաղեստինցի։

Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան տուժածներ, շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց։

Ըստ գերատեսչության տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը հասել է 45 հազար 259-ի, իսկ վիրավորներինը՝ 107 հազար 627-ի: 

 

 

  • Կիսվել: