ՄԱԿ-ի՝ Գազայում գործող ներակայացուցչությունը հայտնել է տեղի մինչև երկու տարեկան երեխաների թերսնուցումից տառապելու մասին
Գազայի հյուսիսում մինչև 2 տարեկան յուրաքանչյուր երրորդ երեխան ներկայում տառապում է սուր թերսնուցումից, հայտել է պաղեստինյան անկլավում գործող ՄԱԿ-ի գլխավոր գործակալությունը, տեղեկացնում է Reuters-ը:
«Երեխաների շրջանում թերսնուցումը արագորեն տարածվում է և Գազայում հասնում է աննախադեպ մակարդակի», - ասվում է ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ) հայտարարության մեջ:
Գազայի հիվանդանոցները հայտնել են թերսնուցումից և ջրազրկումից մի քանի երեխաների մահվան մասին: