Գազայի հատվածում մեր ունեցած տարածքներից չենք կարող հրաժարվել. իսրայելցի նախարար
Իսրայելը Գազայի հատվածում տիրապետում է տարածքների, որոնց մի մասից պատանդների գործարքի շուրջ բանակցություններում չի կարող հրաժարվել: Այս մասին այսօր հայտարարել է Սփյուռքի հարցերի և հակասեմականության դեմ պայքարի նախարար Ամիխայ Շիկլին, տեղեկացնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք Գազայի հատվածում ունենք տարածքային ակտիվներ, որոնցից մենք չենք կարող հրաժարվել»: