Գազայի հատվածում ավելի քան 2500 տուն ավերվել է, մոտ 23000-ը՝ վնասվել. ՄԱԿ-ի հաշվետվությունը
Գազայի հատվածում ավելի քան 2500 տուն է ավերվել, մոտ 23,000-ը վնասվել են, դրանցում ապրելն անհնար է։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի հաշվետվության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Գազայում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 338,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
Հոկտեմբերի 7-ից ի վեր սպանվել է Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալության 12 աշխատակից՛՛,-ասված է հաշվետվության մեջ: