ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գարնանային տաքացումը կարող է խաթարել Ուկրաինայում կողմերի հարձակման ծրագրերը. Reuters

Գարնանային տաքացումը կարող է խաթարել Ուկրաինայում կողմերի հարձակման ծրագրերը. Reuters

Անձրևը և վաղ գարնանային հալոցքը Ուկրաինայում կարող են խոչընդոտել հակամարտության երկու կողմերի առաջխաղացմանը, քանի որ ժամանակից շուտ տաքացած եղանակը երկրի արևելքում գտնվող դաշտերը վերածել է ցեխի: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ գարնանային հալոցքը կարող է խաթարել Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի հարձակman պլանները՝ ճանապարհները վերածելով գետերի, իսկ դաշտերը՝ անթափանց ճահիճների։

Գործակալությունը հայտնում է նաև, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շփման գծի մոտ Ուկրաինայի Զինված ուժերի զինվորները «ցեխի վերածված խրամատներում են նստած» այն բանից հետո, երբ եղանակի կտրուկ փոփոխությունը փափկացրել է սառած հողը։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության փոխղեկավար Աննա Մալյարը հայտնել էր, որ իրավիճակն ամբողջ առաջնագծում ծանր է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի համար ամենամեծ դժվարությունները նկատվում են Բախմուտի ուղղությամբ։

  • Կիսվել: