ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
G7-ի երկրները քննարկում են Պարսից ծոցում նավերին ուղեկցելու հնարավորությունը

G7-ի երկրները քննարկում են Պարսից ծոցում նավերին ուղեկցելու հնարավորությունը

«Մեծ յոթնյակի» առաջնորդները մարտի 11-ին Մերձավոր Արևելքի իրադրությանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ պայմանավորվել են ուսումնասիրել Պարսից ծոցում նավերին ուղեկցելու հնարավորությունը։

«Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նավերին ուղեկցելու հնարավորությունն ուսումնասիրելու համար, երբ թույլ կտան անվտանգության պայմանները», - ասվում է հանդիպման արդյունքների շուրջ հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

«Յոթնյակի» երկրները նաև մտադիր են համակարգել միմյանց և Պարսից ծոցի երկրների հետ ջանքերը՝ հաշվի առնելով «պատերազմի տնտեսական հետևանքները, այդ թվում՝ ազդեցությունը ֆերմերների և պարենային անվտանգության վրա»։

 

  • Կիսվել: