ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ֆրանսիայում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը

Ֆրանսիայում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը

Ֆրանսիայում ավիավթարի հետևանքով մահացել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ միլիարդատեր և քաղաքական գործիչ Օլիվիե Դասոն: Նրա կարողությունը գնահատվել է 7 միլիարդ եվրո: Դասոյի ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում, 69-ամյա միլիարտասերը որպես օդաչու սահմանել էր արագության մի քանի ռեկորդ՝ հայտնում է bbc-ն:

Դասոն Dassault Aviation ավիաընկերության արտադրող (ներառյալ Rafale ռազմական ինքնաթիռները) և Le Figaro թերթի սեփականատեր Սերժ Դասոյի ավագ որդին էր: 2002 թվականին նա ընտրվել էր Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր և դադարել զբաղվել բիզնեսով՝ շահերի բախումից խուսափելու համար:

 
 
 

  • Կիսվել: