Ինձ կտեսնեք Երևանի փողոցներում. Հայկ Սարգսյան
Ես դեռ չեմ որոշել, բայց որոշ ժամանակ ամեն դեպքում պետական պաշտոններ զբաղեցնելու ցանկություն չունեմ։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ եք զբաղվելու պատգամավոր չլինելուց հետո։
Նշենք, որ ՔՊ–ն մերժել էր նրան ընդգրկել իր ընտրական ցուցակում։
Հարցին՝ իշխանության կողմից իրեն որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ եղե՞լ է, նա պատասխանեց. «Ես ցանկություն չունեմ, ես այդ թեման չեմ էլ բացել։ Ես ութ տարի արդեն աշխատում եմ Ազգային ժողովում, ունեմ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կատարվել են, ես իմ աշխատանքից գոհ եմ, հիմա կցանկանամ մի փոքր հանգստանալ»։
Հայկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ ընդդիմադիր դառնալու ցանկություն ևս չունի։
Անդրադառնալով նրան, որ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, այլ ոչ Ալեն Սիմոնյանը, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Նորմալ եմ վերաբերվում վարչության որոշմանը։ Ես, ճիշտն ասած, այդ քննարկումներին։ հուսանք՝ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ լավ ղեկավար կլինի։ Հակառակը կարծելու պատճառ չունեմ և հաջողություն եմ մաղթում պարոն Ռուբինյանին ի շահ մեր պետության»։
Նա հավելեց, որ Ալեն Սիմոնյանի հետ լարվածություն չկա, հարաբերությունները նորմալ են, եթե հանդիպիս՝ կբարևի։
Հարցին՝ առաջիկայում իրեն որտեղ կտեսնենք, Հայկ Սարգսյանը կարճ պատասխանեց. «Երևանի փողոցներում։ Հանրային քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն չունեմ այս փուլում, ցանկանում եմ հանգստանալ։ Ինձ թվում է՝ հանգստից հետո վաբշե ցանկություն չեմ ունենա»։
Հայկ Սարգսյանը հավաստիացրեց, որ ՔՊ–ում բոլորի հետ իր հարաբերությունները նորմալ են և ինքը ՔՊ–ից հեռանալու մտադրություն չունի։


