շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հսկողությունը կրոնական վայրերում

Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հսկողությունը կրոնական վայրերում

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը պահանջել է ուժեղացնել հսկողությունը երկրի կրոնական վայրերում ՍԲ Զատկի մոտենալուն զուգընթաց, որը Արևմուտքում նշվելու է մարտի 31-ին, գրում է Le Figaro-ն։

Ըստ թերթի՝ նախարարը համապատասխան հանձնարարական է ուղարկել բոլոր պրեֆեկտուրաներին։ Դարմանենը նշել է կրոնական վայրեր այցելողների նկատմամբ «տեսողական հսկողության» անհրաժեշտությունը՝ «կասկածելի անձանց հայտնաբերելու համար»։

Հրամանի համաձայն՝ իրավապահները պետք է վերահսկեն նաև «մարդկանց հավաքների կամ պաշտամունքի վայրերի մոտ կայանած մեքենաները»։

Մարտի 25-ին Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույնի։

  • Կիսվել: