շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ֆրանսիայում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով սկսված բողոքի ցույցերին մասնակցել է 6200 մարդ

Ֆրանսիայում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով սկսված բողոքի ցույցերին մասնակցել է 6200 մարդ

Ֆրանսիայում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով սկսված բողոքի ցույցերին մասնակցել է 6200 մարդ։ Անկարգությունների արդյունքում բերման է ենթարկվել 421 մարդ, հայտնում է BFM հեռուստաալիքը։

Մասնավորապես, Փարիզի կենտրոնում գտնվող Les Halles թաղամասում խանութի թալանից հետո 14 մարդ է բերման ենթարկվել։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքում առնվազն 242 մարդ է բերման ենթարկվել։

Կլամար, Կոմպիեն և Նոյ-սյուր-Մարն քաղաքներում, ինչպես նաև Ուազ դեպարտամենտում գիշերը պարետային ժամ է մտցվել։

2005 թվականից ի վեր Ֆրանսիայում ամենախոշոր անկարգությունները սկսվել են երեք օր առաջ՝ Փարիզի Նանտեր արվարձանում և  տարածվել այլ քաղաքներում։ Պատճառը 17-ամյա դեռահասի սպանությունն է. ոստիկանը տղային սպանել էր ճանապարհին ստուգման ժամանակ։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել։

  • Կիսվել: