երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ֆրանսիայում մոլեգնում է ամենամասշտաբային հրդեհը՝ դարասկզբից ի վեր

Ֆրանսիայում մոլեգնում է ամենամասշտաբային հրդեհը՝ դարասկզբից ի վեր

Ֆրանսիայի հարավում` Իսպանիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Օդ դեպարտամենտում, խախօրեին բռնկված հրդեհը մեկ օրում ընդգրկել է շուրջ 15 հազար հեկտար` դառնալով ամենախոշոր հրդեհը առնվազն 20 տարվա ընթացքում, տեղեկացնում է Le Parisien-ը:

Նշվում է, որ Ֆրանսիայի Գյուղատնտեսության նախարարության տվյալների հիման վրա սա ամենամասշտաբային հրդեհն է դարասկզբից ի վեր։

Հրդեհի հետևանքով զոհեր կան, հազարավոր մարդիկ տարհանվել են, հրդեհը մարում են հարյուրավոր փրկարարներ։ Տուժածների թվում 7 հրշեջ կա։

Ժոնկիերի գյուղապետը ցավով նշել է, որ այրվել է գյուղի երեք քառորդը: Իշխանությունները շարունակում են տեղի բնակիչների տարհանումը և կոչ են անում խստորեն հետևել քաղաքացիական անվտանգության ծառայությունների հրահանգներին:

  • Կիսվել: