շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայում կոչ են արել իմփիչմենթի ենթարկել Մակրոնին

Ֆրանսիայում կոչ են արել իմփիչմենթի ենթարկել Մակրոնին

Ֆրանսիայի խորհրդարանը պետք է դեմ քվեարկի Ռուսաստանի հետ պատերազմին և իմփիչմենթի ենթարկի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն:

«Ազգային խնդրագիր, որպեսզի խորհրդարանականները վերջապես տեղներից շարժվեն»,- պահանջել է քաղաքական գործիչը և կցել իր կուսակցության կայքում տեղադրված հանրային խնդրագրի հղումը։

Իր հրապարակման մեջ Ֆիլիպոն մատնանշել է Սահմանադրության 35-րդ հոդվածը, որը նախատեսում է քվեարկություն պատերազմի հարցի վերաբերյալ, ինչպես նաև 68-րդ հոդվածը, որը նախատեսում է նախագահի իմփիչմենթը։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «Ֆրանսիայի ներկայիս նախագահն ատում է իր երկիրը և կարող է այն ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ չի բացառում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր ուղարկումն Ուկրաինա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ի պատասխան հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական միջամտությունների հետևանքները ողբերգական կլինեն:

  • Կիսվել: