երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայում երկրաշարժի պատճառով մի քանի շենք է վնասվել

Ֆրանսիայում երկրաշարժի պատճառով մի քանի շենք է վնասվել

Նախօրեին Ֆրանսիայում 5,3 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ վիրավորվել է, մի շարք շենքեր և ենթակառուցվածքներ են վնասվել, ասվում է Դոս-Սևրի պրեֆեկտուրայի Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ։

Փրկարարներն օգնել են թեթև վնասվածք ստացած տղամարդուն։

Շենքերի զգալի վնասներ են գրանցվել մի շարք համայնքներում։ «Franceinfo» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Կուրսոն քաղաքում տեղի եկեղեցին լուրջ վնասներ է կրել։

Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ Շարանտ Մարիտիմ դեպարտամենտի Լա Լեն կոմունայում զգալիորեն վնասվել է եկեղեցու աշտարակը, տասնյակ տներ «բնակության համար ոչ պիտանի» են ճանաչվել երկրաշարժից հետո առաջացած պատերի ճաքերի պատճառով։

 

  • Կիսվել: