երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Ֆրանսիայում դանակներով զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա․ կան տուժածներ

Ֆրանսիայում դանակներով զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա․ կան տուժածներ

Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի միջև: Այս մասին հայտնում է Nouvelles d'Arménie-ն։

Երկու սիրողական ակումբներ՝  թուրք խաղացողներ ունեցող Turquoise-ի և հայ խաղացողներ ունեցող ՀՄԸՄ-ի թիմերն առաջին անգամ հանդիպում են անցկացրել։

«Ես վճռականորեն դատապարտում եմ բռնության գործողությունները, որոնք տեղի ունեցան այսօր ՖԱ Turquoise-ի և ՀՄԸՄ-ի միջև կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը։

 

Francebleu.fr կայքի փոխանցմամբ, ծեծկռտուքի մասնակիցները թեթև վնասվածքներ են ստացել, երբ ոստիկանները ժամանել են, մարզադաշտը դատարկ էր։ Ձերբակալություն չի եղել:

Մինչդեռ Zartonk Media-ն  գրում է, որ առաջին խաղակեսից հետո, երբ հայկական ակումբը հաղթում էր 2-0 հաշվով և խաղի ընթացքում որևէ թշնամանք չէր ցուցադրում, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայկական ակումբի խաղացողների վրա: Նշվում է, որ նրանց մոտ դանակներ են եղել: Վիրավորում ստացած երկու հայ խաղացողներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կիսվել: