շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ֆրանսիայում առաջարկել են բոլոր հասարակական վայրերում արգելել մուսուլմանական գլխաշորերի կրումը

Ֆրանսիայում առաջարկել են բոլոր հասարակական վայրերում արգելել մուսուլմանական գլխաշորերի կրումը

Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենն առաջարկել է բոլոր հասարակական վայրերում արգելել մուսուլմանական գլխաշորերի (հիջաբ) կրումը՝ ձգտելով պահպանել վերջին հարցումներով արձանագրած բարձր վարկանիշը։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։

«Ես կարծում եմ՝ գլխաշորերն իսլամիստական տարր են»,- լրագրողներին ասել է Լը Պենն։

Նա առաջարկել է նաև «իսլամիստական գաղափարախոսությունների» արգելման մասին նոր օրենք սահմանել։

  • Կիսվել: