կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հիմնական մրցակիցները Մակրոնն ու Լը Պենն են

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հիմնական մրցակիցները Մակրոնն ու Լը Պենն են

Ֆրանսիան այսօր նախագահ է ընտրում: Երկրի ղեկավարի պաշտոնի համար 12 թեկնածու է պայքարում: Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող նախագահ Էմանուել Մակրոնի և ծայրահեղ աջակողմյա Մարին Լը Պենի միջև։

Նշենք, որ եթե ընտրությունների առաջին փուլի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների բացարձակ մեծամասնություն՝ 50 տոկոս գումարած 1, կանցկացվի երկրորդ փուլ:

Հնարավոր երկրորդ փուլի դեպքում նախագահի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 24-ին։

 

 

 

 

  • Կիսվել: