Ֆրանսիան ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։«
Այսօր Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը», - հավելել է նա։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին, Մակրոնը ենթադրել է, որ «Ռուսաստանն է աջակցել Բաքվին»։
«Ռուսաստանը միակամ է Ադրբեջանի հետ։ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի ժողովրդին», - ասել է Ֆրանսիայի նախագահը։