Ֆրանսիան Ուկրաինային չի տրամադրի Բելառուսի վրայով ԱԹՍ-ների և ռազմական ինքնաթիռների թռիչքների տվյալները. Le Monde
Ֆրանսիան հրաժարվել է Ուկրաինային տրամադրել Բելառուսի վրայով անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների թռիչքների տվյալները։ Այս մասին հայտնել է Le Monde-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Կիևը Փարիզին խնդրել է տրամադրել Բելառուսի տարածքի թվային քարտեզը։ Դա անհրաժեշտ է ցածր բարձրության վրա մարտական առաջադրանքների նախապատրաստման համար, որոնց իրականացմանը կարող է խոչընդոտել տեղանքը։
Թվային քարտեզը նկարագրում է տեղանքը, խոչընդոտները և հակաօդային պաշտպանության դիրքերը:
Բացի այդ՝ Le Monde-ը գրել է, որ ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ կշարունակի աջակցությունն Ուկրաինային պաշտպանական գործողություններում, սակայն հրաժարվել է ուղղակի կամ անուղղակի մասնակցել գործողություններին ուրիշ երկրների տարածքում։
Նշվում է, որ Կիևը նման խնդրանքով դիմել է նաև արևմտյան այլ պետությունների։